Պարոն Հակոբյան, դուք ձեր «քուչում» չեք

23/12/2025 11:53

Այս պահին ընթանում է ընթացիկ տարվա Երևանի ավագանու վերջին նիստը, որի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո, որ քվեարկության արդյունքում առաջնահերթ քննարկման են դրվում օրակարգում դրված չզեկուցվող հարցերը՝ Սամվել Հակոբյանը բարկացավ, ինչին ի պատասխան Տիգրան Ավինյանը նրան կոչով դիմեց՝ զուսպ ու չափավոր լինելու: Պարոն Հակոբյան, դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար՝ ձեր «քուչում» չեք, ձեր փողոցային լեքսիկոնով արտահայտությունների մեջ մի քիչ զուսպ եղեք»: Եզրափակելով խոսքը՝ Ավինյանը ի պատասխան ավագանու անդամների տեղից հնչող արձագանքներին նշեց, որ ամեն ինչ կարելի է պատվով ընդունել՝ ընդգծելով, «տվայտանքների մեջ պետք չի ընկնել»: