2025-ը բնութագրում եմ «հույս» և «պայքար» բառերով

23/12/2025 15:50

«Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում շարժման անդամները ամփոփում են 2025 թվականը՝ մեկ բառով: Նրանք նշում են՝ պայքար, ուժեղացում, հաղթանակ, ըստ նրանց՝ տարին շրջադարձային էր, խառնաշփոթ: Հոլովակն ամփոփում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ 2025-ը բնութագրում է «հույս» և «պայքար» բառերով, իսկ մյուս տարին՝ «հաղթանակով»: