Վահագն Խաչատուրյանը Ռուբեն Նազարեթյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով

23/12/2025 18:52

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ: