Ավտովթար՝ Երասխ-Երևան ավտոճանապարհին
23/12/2025 21:44

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Ե․-ի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի վրա բարձված ջրի տարաները հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։