Ռուբեն Հակոբյանը կմնա ազատության մեջ

24/12/2025 21:38

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, պատիժ է սահմանվել տուգանքը: Այդ մասին հայտնում է որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ «Վճիռը բնականաբար կբողոքարկվի, բայց այն փաստը, որ հայրս կմնա ազատության մեջ, ինչ խոսք` ուրախացնում է: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։ Հիշեցնենք՝ Հակոբյանն ավելի վաղ կալանավորվել էր «իշխանությունը զավթելու կոչի համար»։