Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ

25/12/2025 18:54

Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում կապերի վերականգնումն ու բարելավումը նույնպես ակնհայտ են։ Նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի մատակարարման շարունակականությունը Հայաստան։ Սա հաստատում է «3+3» ձևաչափի մշակման արդիականությունը։ Մոսկվան նաև կցանկանար տեսնել իր վրացի գործընկերներին այս հարթակի հանդիպմանը։