Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Լևոն Մնացականյանը հանդես են եկել վերջին խոսքով

25/12/2025 21:43

Բաքվի դատարանում ԼՂ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և գեներալ Լևոն Մնացականյանը հանդես են եկել վերջին խոսքով: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների վերջին «դատական նիստն» էր։ Լևոն Մնացականյանը կրկին հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Նա ներկայացրել է իր ելույթի 51 էջանոց սղագրությունը՝ «դատավարության» արձանագրություններում ներառելու համար։ Գեներալից հետո ելույթ են ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, որոնք նույնպես հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները։ «Լսումները» կշարունակվեն դեկտեմբերի 26-ին։