«Մեր ձևով» շարժման անդամները Գյումրիում էին
25/12/2025 21:50

Նույնիսկ խավարին հնարավոր է լուսավորել ձեր սրտերը․ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը նվեր է արել Գյումրի քաղաքին։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները ներկա են գտնվել Գյումրիի Վարդանանց հրապարակում քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը:
Հանդիսավոր արարողության ավարտից հետո շարժման անդամները շրջել են քաղաքով, շփվել գյումրեցիների և քաղաքի հյուրերի հետ: Քաղաքի կենտրոնական հատվածի շքեղ զարդարանքը, հրավառությունը և տոնական բարձր տրամադրությունն ապահովվել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: