Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

27/12/2025 10:45

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Աբովյանի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հորդորում են հիմնադրամից: