Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն

29/12/2025 14:22

Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք` պայքար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Եվ հոգնած լինելով պայքարից լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած «գեղեցիկ» բայց անիրական նկարի մեջ: Հարգելինե՜րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն»: «Իրևանի», «ադրբեջանական » «թատրոն»... 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի: Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում: Փաշինյանի՝ ադրբեջանցիների առաջին խումբն ընդունելու մասին հայտարարությունը, հավանաբար, կսկսվի այսպես. «Մենք պետք է մեզ հարց տանք այդ մարդիկ այստեղ ապրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ապրել են, ունե՞ն իրավունք, թե՞` ոչ։ Չէ՞ որ նրանք էլ ունեն միջազգային իրավունքներ: Խաղաղ ապրելու համար մենք պետք է սովորենք կողք կողքի և ... »։ Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին: Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն»,-գրել է Կարապետյանը: