Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց
29/12/2025 20:49

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի շենքում տեղակայված նախակրթարանի հնարավորություններին:
Նախագահը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը և կարևորել նոր հայեցակարգով կառուցվող դպրոցների նշանակությունը կրթության որակի բարձրացման գործում:
Պարույր Սևակ բնակավայրում նախագահն այցելել է նաև նորակառույց թաղամաս, ծանոթացել բնակարանային պայմաններին: