Ձերբակալվել են Խաչիկ Գալստյանը Արամ Քոչարյանը
30/12/2025 13:30

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Այս մասին գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Անկասկած է, որ Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում... ռեժիմի բոլոր այլախոհներին պատժելու և վարկաբեկելու սցենարի շրջանակներում
Վերջինիս հետ կապված կալանքի քննության մասին տվյալները կհրապարակենք տեղեկացվելուն պես»,-գրել է նա։
Ավելի վաղ Արթուր Վանեցյանը գրել էր, որ խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը։
«Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանն էլ հայտնել է, որ ձերբակալվել է նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը, նրան էլ են տանում կալանքի: