Փակ ճանապարհներ կան

2/1/2026 10:29

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Լանջառ-Լուսաշող (բուք), Երասխ-Զանգակատուն (բուք), Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները, և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշենի ոլորանները (մառախուղ), Արթիկ-Մարալիկ, Զանգակատուն-Երասխ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք է։ Վեդի-Ավշար ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի մարզերում, Ապարանի, Արագածի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։