Մեղրիի մաքսակետի ղեկավարը կալանավորվել է
2/1/2026 10:38

Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։
«Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնել են կառույցից։
Կալանավորված պաշտոնյաներից մեկը հենց ՊԵԿ Մեղրիի անցակետի ղեկավարն է։