Օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով

2/1/2026 10:41

Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն, իսկ երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում ձյունը կդադարի։ Հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։