Թուրքիան աջակցում է Վենեսուելային

3/1/2026 17:34

Թուրքիան աջակցում է Վենեսուելային, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը։ «Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին և նախագահ Մադուրոյին։ Այս դաժանությունը չպետք է անպատիժ մնա», - գրել է նա: Նշենք, որ Վենեսուելայում պայթյուններ են հնչել։ Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է հայտարարվում Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ, հաղորդել է երկրի ԱԳՆ-ն։ «ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։ Մենք կդիմադրենք իմպերիալիստական ​​ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,-նշված է կառավարության հայտարարության մեջ։