Գազ լիցքավորվելիս հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում

5/1/2026 10:48

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ափնագյուղի տարածքում գործող գազալցակայանում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել գազ լիցքավորող «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի վարորդի, սեփականատիրոջ և գազալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից։