Փաշինյանը հրավիրում է ուխտերթի
5/1/2026 10:59
Հունվարի 6-ին, ժամը 13.30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, վաղը հունվարի վեցին ժամը 13:30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից։ Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում և երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում։
Իհարկե ցուրտ է լինելու և խնդրում եմ նախ մասնակցել, երկրորդը տաք հագնվել։
Իհարկե 10:30-ից ես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կմասնակցեմ Սուրբ ծննդյան պատարագին, նրանք, ովքեր ուզում են մասնակցել պատարագին և հետո բավարար էներգիա ունեն և պատարագին և երթին մասնակցելու խնդրեմ, իսկ ովքեր ոչ, սա արդեն իմ կոչն է նաև երթին անպայման մասնակցել, որը կսկսվի 13:30-ին։
Ես կգլխավորեմ այդ երթը, և հույս ունեմ, որ ներկա կգտնվեք, կգաք, կմասնակցեք, որովհետև շատ կարևոր ուխտերթ է և հրավիրում եմ բոլորիդ»,- նշել է Փաշինյանը։