Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը

5/1/2026 17:20

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը․ «Սիրելի ժողովորդ, Սուրբ ծննդյան ճրագալույց է, և ես ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը շնորհավորել Սաղմոսով: Սաղմոս 63: Զրպարտողների պատիժը Աստված, երբ աղաչեմ քեզ՝ աղոթքս լսիր, թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից և անօրինություն գործողների բազմությունից: Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները և իրենց աղեղները լարեցին դառն գործի համար՝ որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց՝ առանց երկյուղի: Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել, և ասացին՝ Տերը դա չի տեսնի, անօրինություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց և քննելուց: Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ և Աստված թող բարձր լինի: Մանուկների նետարձակումները խոսեցին նրանց, նրանց լեզուները տկարացան, և բոլոր նրանց տեսնողները պիտի խռովվեն: Բոլոր մարդիկ վախեցան և պատմեցին Աստծու գործերը և հասու դարձան նրա արածներին: Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ հույսը դնելով նրա վրա, սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով: Քրիոստոս Ծնավ և Հայտնեցավ Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս»: