Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է

6/1/2026 10:43

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանային մուտք գործել եկեղեցի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում մատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա տեր Թադեն, որը արդեն կրում է իր աշխարհիկ Արամայիս Թախմազյան անունը։ Պատարագին մասնակցելու է նաև Տավրոս Սափեյանը։