Փաշինյանը կնոջ և թիմակիցների հետ պատարագի է մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
6/1/2026 13:07

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագին այսօր մասնակցում է ՔՊ-ական վերնախավը։
Եկեղեցում են Փաշինյանը կնոջ հետ, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, Փաշինյանի խորհրդական Լիլիթ Մակունցը, պատգամավորներ և ուրիշներ։
Պատարագը մատուցվում է եկեղեցու հոգևոր տեսուչ, կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ։
Եկեղեցում մեծ թվով պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագից հետո՝ 13։00-ին, մեկնարկելու է ուխտերթ դեպի Երևանի Սուրբ Աննա եկեղեցի։