Հունվարի 11-ին կայանալու է Արման Ծառուկյան-Լենս Պալմեր գոտեմшրտը
8/1/2026 22:59

Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի 5-րդ մրցաշարը։
Երեկոյի առանցքային իրադարձություններից մեկը լինելու է UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանի և PFL-ի նախկին մարտիկ Լենս Պալմերի գոտեմարտը։
Աստղային կազմը
Բացի Ծառուկյանից, մրցաշարին մասնակցելու են մարտարվեստի այլ հայտնի աստղեր, այդ թվում՝
Լյուկ Ռոքհոլդը
Կոլբի Կովինգտոնը
Բո Նիկալը
Յոել Ռոմերոն
Մագոմեդհաբիբ Կադիմագոմեդովը
RAF 5-ի ուղիղ հեռարձակումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 05:00-ին: Մրցաշարը հասանելի կլինի FOX Nation հեռուստաալիքով։