Լարսը փակ է

9/1/2026 10:05

Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, ըստ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի։ «Ձնահոսքերի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- նշված է հայտարարության մեջ։