26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական

9/1/2026 17:55

Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ: «Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝ • 38 -ն ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, • 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը, • 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, • 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայարապետի կողմից։ Ի դեպ՝ 2011 թվականին Նորին Սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը։ Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում»: