Չարենցավանում դանակահարությունից երիտասարդ է մահացել
9/1/2026 19:31

Այսօր՝ հունվարի 9-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է․ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է:
Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գրվում է վիրահատարանում։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի վայրը, մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։