Քահանայից դասն այս օրերին մեծ ճնշման տակ է

9/1/2026 22:13

Մենք հիմա 10 տիրադավների «զորությունն» ենք տեսնում։ Դա է իրենց «կշիռը»։ 10 արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի համատեղ ջանքերի արդյունքն են այդ մի քանի քահանան, որ այսօր հայտարարություն տարածեցին։ Չեմ բացառում, որ մի քանի հոգու էլ կգտնեն,- գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Դա է տիրադավ թեմակալների (տարատեսակ շանտաժիստներին դեռ մի կողմ եմ դնում) ուժը։ Ընդ որում, այդ ուժը մեծամասամբ դեռ շարունակում է բխել իրենց հանգամանքից։ Ի վերջո, տիրադավներից ոմանք մինչ այս պահը թեմակալ առաջնորդներ են՝ այդ նույն քահանաների առաջնորդներն են։ Քահանայից դասն այս օրերին մեծ ճնշման տակ է։ Նրանց պետք է օգնել, դուրս բերել այդ վիճակից։ Չի կարելի թողնել, որպեսզի նրանք մնան տիրադավի առաջնորդության ներքո»,- գրել է նա։