Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

9/1/2026 22:14

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (բուք) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։