Արդարադատությունը բախվում է քաղաքական շանտաժին
9/1/2026 22:38

Նարեկի ու Վազգենի գործով ամոթալի որոշումից հետո «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ գնացի` հանդիպելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջիկայում Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն է, որտեղ արդարադատությունը բախվում է քաղաքական շանտաժին ու սա մի երկրում, որտեղ իշխանությունը օրենքն ու սահմանադրությունը մեկնաբանում և կիրառում է ըստ օրվա տրամադրությունների:
Աշոտ Մինասյան անուն/ազգանունն ու կալանավորի/դատապարտյալի կարգավիճակը միմյանց հետ որևէ առնչություն կամ հատում չունեն, բայց իշխանությունն ունի իր հաշվարկները և մշտական կռվի մեջ է անուն և հեղինակություն ունեցող անձանց ստվերների դեմ:
Ազատությո՛ւն Դավիթ Համբարձումյանին, Աշոտ Մինասյանին, Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր բոլոր հայրենակիցներին»,- գրել է նա: