Եղվարդում մի քանի մեքենաներ բшխվել են իրար

9/1/2026 22:46

Այսօր՝ հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները․ այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է մերկասառույց, եղանակն՝ էլ ձյուն ու անձրև։ Իսկ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։