Մնում եմ հարազատ զավակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

9/1/2026 23:06

Տեր Վահրամ քահանա Սարգսյանը գրում է․ ««Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է»։ Տասներկուսի մեջ մեկն էր, հիմա քանիսը կլինեն… քիչ-քիչ բացահայտվում են։ Այս քահանաները սրբությունը փոխեցին պղծությամբ, լույսը՝ խավարով, ճշմարտությունը կեղծիքով…: Փորձում եք երկու տիրոջ ծառայել բայց այս պարագայի համար էլ Տերը ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային» Մատթ. 6:25։ Մնում եմ հարազատ զավակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։