Քահանաներն իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնում Վեհափառին
10/1/2026 00:25

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր սպասավորներ Տեր Սարգիս քահանա Սարդարյանը, Տեր Փառեն քահանա Պետրոսյանը, Տեր Պարգև քահանա Զեյնալյանը, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, Տեր Գևորգ քահանա Ասատրյանը, Տեր Նահապետ քահանա Կարապետյանը, Տեր Մուշե քահանա Վահանյանը, Տեր Արծրուն քահանա Միքայելյանը, Տեր Մուշե քահանա Ենգիբարյանը, Տեր Գարեգին քահանա Սարգսյանը, Տեր Հայկ քահանա Քոչարյանը, Տեր Բաբկեն քահանա Ստեփանյանը, Տեր Հրանտ քահանա Մանուկյանը, Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, Տեր Թադեոս քահանա Տերտերյանը, Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, Տեր Օշական քահանա Խաչատրյանը, Մասիս քահանա Շահինյանը, Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանը, Տեր Նարեկ քահանա Սարգսյանը, Տեր Հովհան քահանա Գևորգյանը իրենց զորակցությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին՝ նշելով․
«Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։