«Խղճի վաճառքի գինարբուք է սա»

10/1/2026 00:27

«Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց եւ նրանց հոգու փրկությանը, հոգեւոր կյանքին ընդհանրապես»,- այս մասին գրել է Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ «Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չե՞ք հասկանում, որ բաժանումի, անջատումի, քաոսի համահեղինակներ եք դառնում։ Չե՞ք տեսնում, որ չարություն սերմանողները, հայհոյալից բերան ունեցողները հաշվում են ձեզ եւ չարն ինքը ուրախանում ու ցնծում է։ Ինչպես կասեր մտածողը «խղճի վաճառքի գինարբուք է սա»։ Հասկացե՛ք, մի կողմում ամոթն է եւ քաոսը, մյուս կողմում հավատարմությունն է եւ հոգեւոր անդորրը։ Ափսոս եք, ձեզ մի՛ վնասեք։ Սա էլ է անցնելու։ Աստված օգնական, ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ»։