Կարծիքս անփոփոխ է ու մշտամնա, ոչ թե կարճաժամկետ ու փոփոխական
10/1/2026 00:29

Նարեկ քահանա Անտոնյանը գրում է․
«Նարեկ քահանա Անտոնյանս` անվերապահորեն հավատարմությունս եմ հայտնում` Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ու նրա գահակալ ազգիս
Վեհափառ Հայրապետին, որին այս արհավիրքներում պահում է Աստված` ամրապես ու կուռ իր Սուրբ Եկեղեցում,
ինչպես նշում է դասականը որպես «փաստացի պետի»։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։
Հայցում եմ Աստծուց Իր Ողորմությունը, ամենքիս համար։
Կարծիքս անփոփոխ է ու մշտամնա,
ոչ թե կարճաժամկետ ու փոփոխական»։