Ես ամաչում եմ իմ եւ ձեզ համար եւ ցավում Հայրապետի համար

10/1/2026 10:14

Ես` Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանս, իմ որդիական սերն ու անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ցավում եմ, որ կեղծ օրակարգերի թելադրմամբ խառնակություն է մտնում եկեղեցի հատկապես մեր եղբայրների անխոհեմ ընթացքի միջոցով եւ խաղաղությունը խաթարվում է մեր հավատացյալների մոտ եւ դառնում ենք ծաղրի առիթ մեր չկամների դիմաց… Ես ամաչում եմ իմ եւ ձեզ համար եւ ցավում Հայրապետի համար, չեմ ցանկանա ձեզ, որ նման զավակ ունենաք…