Աղոթում ենք խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը

10/1/2026 10:33

Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։ Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի մեզ դեպի հավատք, խոնարհություն և եղբայրասիրություն։ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակություն` Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյան Տեր Ոսկան աբեղա Ոսկանյան Տեր Մկրտիչ քահանա Գրիգորյան Տեր Անդրեաս քահանա Իսախանյան Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյան Տեր Վաղարշ քահանա Իսախանյան