Իմ խոնարհումն եմ հայտնում Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին
10/1/2026 15:50

Տե՜ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին։ (Եսայի 38.3)
Ելնելով հավատարմության ուխտից, միանալով հոգևոր եղբայրներիս՝ իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին:
Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի խաղաղությունը և վերականգնիր հոգևոր սպասավորներիս եղբայրասիրությունն ու միաբանությունը:
Տեր Կարապետ քահանա Ստեփանյան