Որդիական խոնարհությունս եմ հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոսին
10/1/2026 17:54

Ես Տեր Մխիթար աբեղա Եփրեմյանս, հաստատ մնալով Քրիստոսահիմն Իջման Սուրբ Սեղանի առջև կատարած իմ ուխտի մեջ, անվերապահ հավատարմությունս ու որդիական խոնարհությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Միաբանությանս, Եկեղեցուս ազգընտիր և օծյալ գահակալին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Միևնույն ժամանակ դատապարտում եմ մեր Ազգի և Եկեղեցու պառակտմանն ուղղված թշնամահաճո և չարաշունչ նախաձեռնությունը։
Տեր Մխիթար աբեղա Եփրեմյան