«Որդիների Կանչ» ՀԿ -ն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Վեհափառ Հայրապետին
10/1/2026 21:39

«Որդիների Կանչ» ՀԿ -ն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգի Վեհափառ Հայրապետին։
Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Կոչ ենք անում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին դադարեցնել խախտել ՀՀ սահմանադրության հոդվածները և մնալ բացառապես ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։