Լարսը բեռնատարների համար փակ է

12/1/2026 10:26

Հյուսիսային Օսիայում վերականգնվել է Ռազմավիրական ճանապարհով մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է հանրապետության ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Վրաստանում ճանապարհի մաքրման, տրանսպորտային միջոցների անվտանգ անցման ապահովման հնարավորության և Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ հունվարի 12-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 8:10-ից, Վլադիկավկազ-Լարս հատվածում երկու ուղղություններով թույլատրվում է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ ծանր տրանսպորտային միջոցների»,- ասվում է հայտարարության մեջ։ Տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը դադարեցվել էր հունվարի 11-ին, ժամը 19:00-ից՝ Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Բեռնատարների համար ճանապարհը դեռ փակ է։