Իրանում 3-օրյա սուգ է

12/1/2026 10:21

Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել․ այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: «Իրանի կառավարությունն այսօր հայտարարում է եռօրյա սուգ՝ ի հիշատակ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի դեմ ազգային դիմադրության ժամանակ զոհված նահատակների»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իրավապաշտպան կազմակերպությունների, հաղորդել էր 490 ցուցարարի և 48 անվտանգության աշխատակցի մահվան մասին։