Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել

12/1/2026 17:07

Ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ․ այս մասին սոցցանցի իր էջում՝ գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 94–ամյա Զավեն Սարգսյանը մահացել է երեկ՝ հունվարի 11–ին։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 13–ին՝ ժամը 17: 00–ին։ Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 13:00֊ին։