Իմ հավատարմությունը ես արդեն արել ու խոստովանել եմ

12/1/2026 19:03

«Այս օրերին շատերն իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։ Ես երկար մտածեցի՝ արդյոք դա պետք է գրել ֆեյսբուքում, որովհետև իմ հավատարմությունը ես արդեն արել ու խոստովանել եմ 2024 թվականի փետրվարի 4-ին՝ ձեռնադրվելով և օծվելով իբրև քահանա»,- գրել է Տեր Սեպուհ քահանա Բաղդասարյանը։ «Այդ օրը, երբ Վեհափառ Հայրապետը շնորհավորեց ինձ և ճակատս համբուրեց, այդ պահը դարձավ իմ կյանքի ամենախորհրդանշական պահերից մեկը։ Այդ համբույրը ես տանում եմ ինձ հետ ամեն օր՝ որպես հավատարմության, ծառայության և նվիրումի լուռ խոստում»,- նշել է Տեր Սեպուհը։