Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զnհվածների խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային

20/1/2026 11:26

Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։ Հեղինակները Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանն են։ «Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային»,- գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։