Նարեկ Սամսոնյանը վճռական էր իր գործողություններում

20/1/2026 20:46

Քիչ առաջ տեսակցեցի 12 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ Ինչպես միշտ ուժեղ էր մտքով, հոգով և վճռական իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր։ Երկար շփվել չկարողացանք, քանի որ 12 օր հացադուլի և այն առողջական խնդիրների պայմաններում, որոնք առկա են Սամսոնյանի մոտ, նախընտրելի է պառկելն ու էներգիա խնայելը։ Այս մասին գրել է պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։ «Հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ և հունվարի 15-ին «Արմավիր» ՔԿՀ այց կատարած բժիշկը շտապ վիրահատական միջամտություն է ցուցել։ Առողջական վիճակը վատթարանում է հացադուլի հետևանքով, իսկ օրգանիզմի հյուծման գործընթացն իր հերթին արագանում է շտապ վիրահատական միջամտության անրաժեշտությամբ պայմանավորված։ Այս պահի դրությամբ դեռ լուծված չէ Սամսոնյանին անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը։ Մեծ հույս ունեմ, որ ՕՐ ԱՌԱՋ այդ հարցը լուծում կստանա»,-գրել է նա։