Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել տղա՝ վնասվածքներով

20/1/2026 20:51

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը եղել է պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հիվանդանոց են ժամանել արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի և Նոր Նորքի բաժինների օպերատիվ խմբերը, ովքեր պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ Երևանի վարչական որ շրջանից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Վիրավորը 24-ամյա Ե. Խ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգու տարածքից։ Թե ինչ հանգամանքներում է նա վնասվածքներ ստացել, պարզվում է։