Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար

20/1/2026 20:52

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ցուցադրեն խաղաղ համակեցության ավելի շատ արդյունքներ, այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար։ «Մենք հայկական կողմից ստացել ենք խնդրանք՝ Հայաստանից Ռուսաստան տարանցում ապահովելու համար։ Այսպիսով, մենք ունենք փաստացի և միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է՝ փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը։