Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում
21/1/2026 10:03

Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրել․
«Պետական մեքենայի գործադրմամբ, ճնշումներ, սպառնալիքներ և շանտաժ, որը հաճախ ուղեկցվում է ազատությունից զրկելու ակնարկներով:
Դեռ չեմ խոսում իրավունքի կամայական կիրառումների կամ առհասարակ դրա բացակայության մասին:
Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում են ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել»,- գրել է Աբրահամյանը։