Մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք․ Ալիև
21/1/2026 10:08

«TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք»,- Դավոսում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA-ն։
«TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք՝ Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով (վերջինն Ադրբեջանի մաս է կազմում), Թուրքիայով և Վրաստանով անցնող առկա երթուղիներին զուգահեռ։ Հետևաբար, որքան շատ երթուղիներ լինեն, այնքան լավ սպառողների, մատակարարների և տարանցիկ երկրների համար։ Հետևաբար, որպես պետություն, մենք միշտ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանային օրակարգին»,- ասել է Ալիևը։
Նա նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև զուգահեռ կարգավորման գործընթացները անխուսափելիորեն կհանգեցնեն Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
«Դա անելով՝ մենք միաժամանակ փոխում ենք մի հսկայական աշխարհագրական տարածք՝ Եվրասիայի մի մասը։ Դա խիստ կարևոր է հաղորդակցության, էներգետիկ անվտանգության, խաղաղության և կայունության համար և ցույց է տալիս, թե ինչպես կարող են երկարատև պատերազմներն ու հակամարտությունները վերածվել գործընկերության և համագործակցության»,- ասել է Ալիևը։