Արցախի պողոտայում կին է վրաերթի ենթարկվել

21/1/2026 22:43

Այսօր՝ հունվարի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին․ այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի հատուկ պահպանվող տարածք։