Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց
22/1/2026 15:44

Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ վերջապես տեղափոխեցին հիվանդանոց, նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը: Քիչ անց՝ լայվ հացադուլի ու մնացած հարցերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՄԻՊ-ը հայտնել էր, որ պահանջել է Սամսոնյանի վիրահատությունը կազմակերպել սահմանված ձևաչափով: